Գեղարոտի ջրվեժ

Արագածի մեծ ջրվեժ անմիջապես սկիզբ է առնում Արագածի մեծ խառնարանից։ Հալվող սառցաբեկորներից առաջացած առվակները գումարվելով խառնարանի եզրին են կախում 18 մետր բարձրություն ունեցող այս հրաշքը։
Ջրվեժը գտնվում է ժայռերի նեղ արանքում ու մեծ աղբյուրի նման իջնում է դեպի հրաբխային քարերը և առաջացնում գեղեցիկ գետակ։
Շրջակայքի բնությունը լեռնամարգագետնային է, ժայռոտ։ Ջրվեժը ծովի մակարդակից բարձր է մոտ 3000 մետր։ Մինչև ամռան ամիսները շրջակայքում կարելի է հանդիպել նաև ձյան մեծ բեկորների։
Ջրվեժին մոտենալու մի քանի ուղիներ կան, որոնցից ամենադյուրինը Արագած գյուղից բարձրացող 12 կիլոմետրանոց արահետն է, որով կարողանում են անցնել նաև ամենագնացները։ Ջրվեժին կարելի է մոտենալ նաև Հարավային և Արևմտյան գագաթների արանքից դեպի խառնարան իջնող լեռնային արահետով։
Կենդանական աշխարհը, չնայած բարձրությանը, ակտիվ է։ Տարածքում կան արջեր, գայլեր, կրծողներ, գիշատիչ թռչյուններ։
Ջրվեժ կարելի է հեշտությամբ այցելել մայիս ամսից մինչև հոկտեմբեր։ Մնացած ամիսներին տարածքը ձյունածածկ է և դժվարանցանելի։