Ի՞նչ է «500 կմ Հայաստանում» նախագիծը

Մենք սկսել ենք սիրել մեր բնությունը դեռ մանկուց

Այս նախագիծը ստեղծվել է, զբոսաշրջիկի շրջագայությունը Հայաստանում առավել արդյունավետ, հարմար ու մատչելի դարձնելու համար։ Հյուսիսային մարզի միջնամասից մինչև հարավային մարզի միջնամաս տանող լեռնադաշտային ճանապարհը, որը մենք պատրաստել ենք որպես զբոսաշրջային հագեցած երթուղի, կազմում է մոտ 500 կմ։ Այս երթուղով անցնելիս, դուք հանդիպելու եք՝
-գեղեցիկ լեռնագագաթների ու կիրճերի,
-լեռնային լճակների ու ջրվեժների,
-տարբեր դարերի, անգամ տարբեր հազարամյակների պատկանող մշակությաին կոթողների 
-վայելելու եք Հայաստանի բազմատեսակ բնությունը՝ անտառներ, ալպիական մարգագետիններ, ժայռեր։

Այս նախագիծը թույլ կտա ձեզ կարճ ժամանակահատվածում ճանաչել Հայաստանը, ապրել աննկարագրելի ակնթարթներ, ձեռք բերել անմոռանալի հիշողություններ։ 

Կարդալ ավելին
Մեր թիմը

Միացեք մեր թիմին

500km in Armenia - icon

Ողջ երթուղու ընթացքում ձեր առաջ կբացվեն տեսարաններ, որոնք աննկարագրելի հետք կթողնեն ձեր հիշողություններում։ Ընդամենը մեկ ամսում, դուք կանցնեք Հայաստանը գրեթե ողջ երկայնքով, լինելով 8 տարբեր մարզերում։

500km in Armenia - icon

Մեր սնունդը կլինի բնական, գյուղական և յուրահատուկ։ Նախագիծը կհոգա, որ ամեն շրջանում դուք հյուրասիրվեք տեղի մշակույթին և կլիմային բնորոշ կոլորիտային ուտեստներով։

500km in Armenia - icon

Մեր հանգիստը կազմակերպելու ենք վրանային գեղեցիկ ճամբարներում, որտեղ մեզ ուղեկցելու է խարույկն ու նրան բնորոշ ժամանցը։ Պարբերաբար գիշերելու ենք նաև հյուրատներում, թարմանալու և ցնցուղ ընդունելու համար։

500km in Armenia - icon

Մենք կօգնենք ձեզ համալրել արշավային պարագաները, հագուստը և անհրաժեշտ գործիքները։ Հարմարավետությունը հաճելի պայման է, երթուղին ավելի հեշտ հաղթահարելու համար։

500km in Armenia - icon

Ամեն նոր գագաթ հաղթահարելուց և հետ հայացք գցելուց հետո կզգաք այն հսկայական ճանապարհը, որով անցնում ենք միասին։ Մենք շոշափելու ենք բնության փոփոխությունը, աստղերն ու երկինքը։

Օգտվեք այս ամառ սպասվող անկրկնելի՝ Հայաստանը ծայրից ծայր քայլելու հնարավորությունից, որը ձեր կյանքում անմոռանալի հետք կթողնի։ Լրացրեք ընդամենը մի քանի տվյալ և միացե՛ք՝ առանց ձեր հնարավորությունների և դժվարությունների մասին մտածելու. մենք կուղղորդենք և կաջակցենք ձեզ հայտը լրացնելու պահից սկսած։

COVID-19-ի պատճառով գրանցումը ժամանակավորապես դադարեցվել է

Ճանաչել բնությունն իր ողջ էությամբ, կարելի է միայն ապրելով նրա գրկում․․․

Ձեզ սպասում են լավագույն զգացողությունները

Այս նախագիծը ստեղծվել է, Հայաստան-աշխարհ կապը ամրապնդելու, աշխարհի բոլոր երկրների, բոլոր քաղաքացիներին հնարավորություն ընձեռելու Հայաստանը ավելի լավ ճանաչելու։ Մենք համոզված ենք, որ զբոսաշրջությունը տարբեր ժողովուրդների միջև կապ հաստատող լավագույն միջոցն է, իսկ ճիշտ զբոսաշրջությունը՝ նաև բարեկամության լավ նախադրյալ։

Անտառներ և կիրճեր

Անտառներ և կիրճեր

Գետեր և լճակներ

Գետեր և լճակներ

Գյուղական միջավայր

Գյուղական միջավայր

Ամրոցներ և վանքեր

Ամրոցներ և վանքեր

Գագաթներ և դաշտեր

Գագաթներ և դաշտեր

Յուրահատուկ սնունդ

Յուրահատուկ սնունդ