Ապարանի ջրամբար – Գառնի

  • Ինֆորմացիա
  • Երթուղի
  • Քարտեզ
  • Պատկերասրահ

Երթուղի 2

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ մենք անցնելու ենք ողջ երթուղին Լոռվա մարզից մինչև Սյունիք։ Բայց, քանի որ շատերը աշխատանքի կամ այլ հանգամանքների բերումով չեն կարող մասնակցել ողջ նախագծին, մենք այն բաժանել ենք 4 մասի։ Յուրաքանչյուր մասի ավարտին ունենալու ենք հանգստյան օր, որի ընթացքում կվերականգնենք մեր ուժերը ինչպես նաև կունենանք հետաքրքիր ժամանց: Մեր ընդհանուր երթուղու 4 հնարավոր կետերից ցանկացողը կարող է ընտրել իր համար ամենագրավիչ երթուղին և մասնակցել հենց այդ հատվածին։

 

Ապարանի ջրամբարից – Գառնի

Սա մեր ընդհանուր երթուղու երկրորդ մասն է, որն օրերով ամենակարճն է։ Անցնելու ենք Ծաղկունյաց լեռներով, բարձրանալու ենք Թեղենիս լեռը։ Բարձրանալու ենք նաև Հատիսն ու Գութանասարը և ավարտելու ենք երթուղին Գառնիում։ Երթուղին օրերով ամենակարճն է, բայց իր երկարությամբ գրեթե չի զիջում մյուս բոլոր երթուղիներին։ Պատկերներն ու տեսարանները գագաթներից աննման են լինելու։ Ունենալու ենք 3 գիշեր, 3-ն էլ վրանային, քայլելու ենք 4 օր, որոնցինց ամեն մեկը յուրահատուկ է լինելու իր բնույթով և տեսակով։ Վրանային ճամբարներում սնվելու ենք հենց խարույկի վրա պատրաստված ուտեստներով։ Ընդհանուր քայլելու ենք 95 կմ, հարաբերական բարձրությամբ բարձրանալու ենք 4200 մ և իջնելու ենք 4500 մ։ Անցնելու ենք երկու մարզով՝ Արագածոտնը և Կոտայքը արևմտյան եզրագծի միջնամասից մինչև հարավ։

Օր առաջին

  • 24կմ
  • 1484Մետր
  • 1277Մետր

Օր երկրորդ

  • 24կմ
  • 567Մետր
  • 680Մետր

Օր երրորդ

  • 26կմ
  • 1326Մետր
  • 1597Մետր

Օր չորրորդ

  • 21կմ
  • 623Մետր
  • 900Մետր
Only admins can see this :)