Դրույթներ և պայմաններ

Նախագծին միանալու կարգն ու հնարավորությունները

  • Մեզ կարող են միանալ 18 տարին լրացած անհատները, իսկ 15-18 տարեկան պատանիները միայն ծնողի կամ հարազատի ուղեկցությամբ։
  • Նախագիծը ունի նախապատրաստական 2 փուլ։ Առաջին փուլ. պոտենցիալ մասնակիցն առաջին հանդիպման ընթացքում ծանոթանում է նախագծի մանրամասներին և պատմում իր մասին կամ իր արշավական փորձառության մասին։
    Երկրորդ փուլ. միասին գնալու ենք երկու արշավի՝ առաջինը մեկօրյա, երկրորդը՝ երկօրյա։ Այս արշավները կօգնեն մասնակցին մարզվել, ձեռք բերել որոշակի հմտություններ և իհարկե հասկանալ իր կարողությունները։
    Առաջին փուլը անվճար է, իսկ երկրորդը իր մեջ ներառելու է նշված երկու արշավների ծախսերը։
  • Փաթեթը իր մեջ ներառում է
    • Ողջ երթուղու պլանավորումն ու ուղեկցումը
    • Անվտանգության ապահովումն ու առաջին բուժօգնությունը
    • Տարածաշրջանին բնորոշ սնունդը
    • Գիշերակացը և հյուրասիրությունը 12 հյուրատներում
    • Գիշերակացի կազմակերպումը 16 վրանային ճամբարներում
    • Մուտքավճարով համալիրների տոմսերը
    • Գեղեցիկ լուսանկարների և հոլովակների մշակումը երթուղու ավարտին
    • Տեղափոխումը՝ Երևանից դեպի սկզբնակետ և վերջնակետից դեպի Երևան։
    • Երթուղին անցնելու պատվավոր հավաստագր
    • Արշավականի կենցաղային որոշ պարագաներ և ընթացիկ ծախսեր։
  • Առաջին փուլը անցնելու համար, կարող եք դիմել մինչև մայիսի 25-ը, երկրորդ փուլի կազմակերպումը ավարտվելու է հունիսի առաջին կեսին։ Այսպիսով վերջնական գրանցումը և ամրագրումը կլինի մինչև հունիսի 15-ը։