Գառնի – Ջերմուկ

  • Information
  • Route plan
  • Map
  • Gallery

Երթուղի 3

Կրկին ուզում ենք հիշեցնել, որ մենք անցնելու ենք ողջ երթուղին Լոռվա մարզից մինչև Սյունիք։ Բայց, քանի որ շատերը աշխատանքի կամ այլ հանգամանքների բերումով չեն կարող մասնակցել ողջ նախագծին, մենք այն բաժանել ենք 4 մասի։ Յուրաքանչյուր մասի ավարտին ունենալու ենք հանգստյան օր, որի ընթացքում կվերականգնենք մեր ուժերը ինչպես նաև կունենանք հետաքրքիր ժամանց: Մեր ընդհանուր երթուղու 4 հնարավոր կետերից ցանկացողը կարող է ընտրել իր համար ամենագրավիչ երթուղին և մասնակցել հենց այդ հատվածին։

 

Գառնիից – Ջերմուկ

Եվ ահա մեր ընդհանուր երթուղու երրորդ մասը, որը իր երկարությամբ ամենամեծն է, ձգվում է Գառնիից մինչև Ջերմուկ։ Մի մեծ թռիչք, որ անցնելու է Գեղամա լեռներով, Արմաղանի հրաշքով, տեսնելու է Սևանը բարձունքից, հետո, կտրելով Սելիմի լեռնանցքը, հայտնվելու է մի ուրիշ աշխարհում՝ Վայոց լեռներում։ Որից հետո բնությունը և կիրճերում ծվարած գյուղերը մեզ կտանեն մինչև Վայոց Սար, իսկ այնտեղից Ջերմուկ կանցնեք մեկ օրում։ Այս երթուղին անցնելու ենք 7 օրում՝ ունենալով 6 գիշեր՝ 2-ը գյուղական հյուրատանը, 4-ը վրանային ճամբարում։ Ընդհանուր քայլելու ենք 157 կմ, իջնենք 5850 մ և բարձրանանք 6500 մ։ Ճանապարհին տեսնելու ենք լեռնային լճակներ, այդ թվում Արմաղանի խառնարանային լիճը։ Բարձրությունից դիտարկելու ենք Վայոց լեռներն ու Նախիջևանը եզրագծող լեռները։ Բարձրանալու ենք նաև բլրի վրա կառուցված շքեզ Սմբատաբերդը, իսկ Ջերմուկ իջնելուց առաջ լողանալու ենք լեռներում թաքնված տաք գեյզերի մեջ։ Մեկնարկելու ենք Կոտայքի մարզից, հատելու ենք Արարատի մարզը, հետո մտնենք Գեղարքունիք, իսկ վերջում, ինչպես հասկացաք, կտրելու ենք Վայոց Ձորը և մոտենանք արևելյան եզրագծին։

Օր առաջին

  • 27km
  • 1644meters
  • 324meters

Օր երկրորդ

  • 35km
  • 1094meters
  • 1034meters

Օր երրորդ

  • 11.5km
  • 94meters
  • 566meters

Օր չորրոդ

  • 20km
  • 871meters
  • 1281meters

Օր հինգերորդ

  • 18km
  • 701meters
  • 768meters

Օր վեցերորդ

  • 21km
  • 1009meters
  • 795meters

Օր յոթերորդ

  • 24km
  • 926meters
  • 879meters
Only admins can see this :)