Սելիմի քարավանատուն

Հայաստանը անհիշելի ժամանակներից հայտնի ու նշանավոր է եղել իր հյուրընկալությամբ: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ հեթանոսական Հայաստանի դիցարանում՝ պատերազմի, գեղեցկության, ընտանիքի, գիտելիքի աստվածությունների կողքին հայերն ունեցել են հյուրընկալության աստված Վանատուրին: 

 

Սելիմ - 500 կմ Հայաստանում

 

Վաղմիջնադարյան Հայաստանում` մեծ ճանապարհներին, գյուղերում և ավաններում, քաղաքներում գործել են իջևանատներ, քարվանատներ և հյուրանոցներ՝ ուխտավորների, առևտրականների և պարզապես ճամփորդների համար: Այդպիսի կառույցներից շատ քչերն են մեզ հասել: Դրանցից լավագույնը, անշուշտ, Սելիմի քարվանատունն է կամ քարվանսարան, որը գտնվում է Վարդենիսի լեռնանցքում: Այն հյուրընկալել է հնագույն Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներին: Այստեղով անցել և հիշատակություններ է թողել հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն: Սելիմի քարվանատունը 14-րդ դարի կառույց է, այն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և շքեղ քանդակազարդ մուտքով: 

 

Սելիմ - 500 կմ Հայաստանում

 

Իրար կապելով Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ Սելիմն իր դիրքից քեզ կցուցադրի բնության շքեղ ու անմոռանալի մի պատկեր: