Զորաց քարեր

Զորաց քարերը կամ ինչպես հայտնի է այլ անվանումով՝ Քարահունջը, մի խորհրդավոր հուշարձան է, որը գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքի մերձակայքում: Այն իրենից ներկայացնում է ուղղահայաց հսկայական քարերի մի համալիր, որոնց մի մասի վրա անցքեր կան: Գիտնականները մինչև այսօր վիճում են հուշարձանի նպատակի և բնույթի շուրջ: Ոմանք կարծում են, որ այն դամբարանադաշտ է, ուրիշները պնդում են, որ՝ հնագույն աստղադիտարան: Սակայն անվիճելի է այն փաստը, որ այն աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ եզակի կառույցների մեջ իր ուրույն տեղն ունի, ունի նաև յուրահատուկ ու մեծ էներգետիկ դաշտ, որն իր շուրջն է հավաքում բազմաթիվ հետաքրքրվողների, գիտնականների և հազարավոր զբոսաշրջիկների։
Բնությունն այս տարածաշրջանում բարձրադիր չորային է, կենդանական աշխարհը՝ պասիվ, առկա են թունավոր օձեր, կրծողներ, փոքր կաթնասուններ։