Ապարան

Ապարանը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի երեք քաղաքներից մեկն է, ունի մոտ 6500 բնակիչ: Նրա մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 2-րդ դարին: Այս քաղաքը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնց գոյացման պատճառն են հիմնականում Արագած լեռան լանջերից ծնվող աղբյուրները: Արագածը, ինչպես նաև Քասախ գետը, Գեղարոտի ջրվեժը բնության այն հրաշալիքներից են, որոնք շրջապատում են Ապարան քաղաքը և որոնց դու կհանդիպես քո 500կմանոց քայլարշավի ընթացքում: Ապարան քաղաքի մեջ և շրջակայքում շատ են նաև մշակութային հուշարձանները: Դրանցից ամենանշանավորը, իհարկե, Քասախի Սուրբ Խաչ բազիլիկն է, որը թվագրվում է 4-5-րդ դարերով: Ինչպես նաև այստեղ են գտնվում Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած Վերածնունդ հուշակոթողը, հայ հրամանատար Դրոյի դամբարան-ուխտատեղին, հայոց այբուբենի տառերը պատկերող քարե հուշարձանը և այլ հին ու նոր հետաքրքրաշարժ կոթողներ: