Նախագծին միանալու կարգն ու հնարավորությունները
- Մեզ կարող են միանալ 18 տարին լրացած անհատները, իսկ 15-18 տարեկան պատանիները միայն ծնողի կամ հարազատի ուղեկցությամբ։
- Նախագիծը ունի նախապատրաստական 2 փուլ։ Առաջին փուլ. պոտենցիալ մասնակիցն առաջին հանդիպման ընթացքում ծանոթանում է նախագծի մանրամասներին և պատմում իր մասին կամ իր արշավական փորձառության մասին։
Երկրորդ փուլ. միասին գնալու ենք երկու արշավի՝ առաջինը մեկօրյա, երկրորդը՝ երկօրյա։ Այս արշավները կօգնեն մասնակցին մարզվել, ձեռք բերել որոշակի հմտություններ և իհարկե հասկանալ իր կարողությունները։
Առաջին փուլը անվճար է, իսկ երկրորդը իր մեջ ներառելու է նշված երկու արշավների ծախսերը։
- Փաթեթը իր մեջ ներառում է
- Ողջ երթուղու պլանավորումն ու ուղեկցումը
- Անվտանգության ապահովումն ու առաջին բուժօգնությունը
- Տարածաշրջանին բնորոշ սնունդը
- Գիշերակացը և հյուրասիրությունը 12 հյուրատներում
- Գիշերակացի կազմակերպումը 16 վրանային ճամբարներում
- Մուտքավճարով համալիրների տոմսերը
- Գեղեցիկ լուսանկարների և հոլովակների մշակումը երթուղու ավարտին
- Տեղափոխումը՝ Երևանից դեպի սկզբնակետ և վերջնակետից դեպի Երևան։
- Երթուղին անցնելու պատվավոր հավաստագր
- Արշավականի կենցաղային որոշ պարագաներ և ընթացիկ ծախսեր։
- Առաջին փուլը անցնելու համար, կարող եք դիմել մինչև մայիսի 25-ը, երկրորդ փուլի կազմակերպումը ավարտվելու է հունիսի առաջին կեսին։ Այսպիսով վերջնական գրանցումը և ամրագրումը կլինի մինչև հունիսի 15-ը։