Երևանի հին ու նոր հրապարակները

Հայկ Կոստանդյան26.04.2020
Հանրապետության հրապարակ 1948 թվական

Երևանի 5 շուկա-հրապարակները 

Երևանի շուկա-հրապարակների թիվը 17-18-րդ  դարերում հասնում էր հինգի։ 

Դրանք էին՝

  1. Հուսեին-Ալի խանի կամ Մզկիթի, 
  2. Խանբաղի, 
  3. Զալխանի,
  4.  Ֆահլա-բազարի 
  5.  Գլխավոր կամ Մեծ կոչված հրապարակները։ 

Հետաքրքիր փաստեր

  • 19-րդ դ. սկզբներին Խանբաղի շուկան դուրս է գալիս շարքից. Թուրքմենչայի պայմանագրով ներգաղթողները այն ամբողջապես վերածում են  բնակելի տարածության։
  • Քաղաքի կենտրոնական մասում էր գտնվում մեծ հրապարակը, որն այլազգիները սովորաբար կոչում էին Մեծ Մեյդան։ 
  • Շարդենի հիշատակության համաձայն, Երևանի մեծ հրապարակը 400 քայլ անկյունագծով  մի քառակուսի տարածություն էր՝ շրջապատված ծառերով, զբոսնելու, կարուսելի, կոխի, ձիավարության և ընդհանրապես բոլոր վարժությունների համար նախատեսված հարմարություններով: 
  • Այնտեղ տեղի էին ունենում նաև հեծյալ ու հետիոտն մրցություններ, լարախաղացների հյուրախաղեր, մարմնամարզական ելույթներ և այլ խաղեր։ 
  • Գլխավոր կամ մեծ հրապարակից բացի, հրապարակներ կային նաև եկեղեցիների ու մզկիթների բակերում, որոնք  ծառայում էին իբրև զբոսանքի ու հանգստի վայրեր։ 
  • Ասիայում մեյդան են կոչվում բոլոր մեծ հրապարակները։ Հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում (կամ ուղղակի՝ Մեյդան) էր կատարվում մրգեղենի և  սննդամթերքների վաճառքը, իրենց ապրանքներն այստեղ էին բերում Երևանի շրջակայքի մահլաների ու գյուղերի բնակիչները։ 
  • Մեծ հրապարակում էին գտնվում սարդարական կշեռքները՝ ղանթարը (մեծ կշեռքը) ր միրզանը (փոքր կշեռքը)։
  • Քաղաքի գլխավոր շուկայից (բազար) և մյուս շուկա-հրապարակներից բացի, մի ոչ մեծ շուկա էլ գտնվում էր բերդում։ Վերջինս շրջապատված էր վատ կառուցված փոքրիկ կրպակներով։ Կշեռքների վրա սարդարի կողմից նշանակված էր հատուկ հսկիչ, որը կոչվում  էր ղանթար-բաշի։ Բոլոր շուկա-հրապարակները և կշեռքները տրված էին մենավարձով։ 
Գլխավոր հրապարակ 1936 թվական

1856 թվականի Երևանի նախագծով կար 6 հրապարակ

  1. Училищная
  2. Новая
  3. Сенная
  4. Торговая
  5. Хлебная
  6. Чолмакчинская

Ներկայումս կա 21 հրապարակ

Կենտրոն

  • Հանրապետության
  • Սախորովի (Փանա Խանի)
  • Ազատության (Թատերական հրապարակ)
  • Ֆրանսիայի
  • Շ. Ազնավուրի (կառուցվել է1927-1958 թվականներին)
  • Եվրոպայի
  • Խաչատուր Աբովյանի (Պլանի գլուխ)
  • Մխիթար Հերացու
  • Արգենտինայի
  • Ուրուգվայի
  • Բրազիլիայի
  • Ռուսաստանի
  • Միյասնիկյանի
  • Շահումյանի

Աջափնյակ

  • Գևորգ Չաուշի

Շենգավիթ

  • Գարեգին Նժդեհի (3-րդ Մաս, Սպանդարյան), 2-րդ ամենամեծ հրապարակը Երևանում:
  • Աշխատանքի (Բանվորի Արձան, 1-ին Մաս)

Արաբկիր

  • Բարեկամության

Էրեբունի

  • Սասունցի Դավիթ
  • Էրեբունի

Նոր Նորք

  • Դյորի

Հրապարակի կոչում չունեն՝ Հայրենիք, Զորավար Անդրանիկ, Տիգրան Պետրոսյան, Պարույր Սևան և այլ խաչմերուկ-օղակապտույտները:

Գարեգին Նժդեհի հրապարակը ամենացածրն է Երևանում – 930 մետր (Բ.Ծ.Մ.)

Դյորի հրապարակը ամենաբարձրն է Երևանում – 1340 մետր (Բ.Ծ.Մ.)

Հանրապետության Հրապարակ, հետաքրքիր փաստեր 

  • Նախագծվել է Ա. Թամանյանի կողմից `1924 թվականին: 
  • Մակերեսը՝ 3,5 հեկտար
  • Բարձրությաւնը ծովի մակարդակից `1000 մետր 
  • Լենինի հրապարակ (1940-1990)

Բաղկացած է հետևյալ շենքերից՝ 

  • Կառավարության շենք № 1 – 1926-1941 թվականներ
  •  Հայաստանի փոստի կենտրոնական շենք – 1933-1956 թվականներ 
  • Կառավարության շենք № 2 – 1955 թվական 
  • Marriott (Արմենիա) հյուրանոց – 1958 թվական 
  • Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ – 1950-1977 թվականներ 

Լենինի արձանը

  • Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից`1940 թվականի նոյեմբերի 24-ին: 
  • Արձանը տեղադրվել է տասնմեկ մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա, որից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։ 
  • Արձանը տեղադրել են բեռնատարի վրա և տարել կենտրոնական հրապարակով, ինչպես մեռածի մարմինը բաց դագաղում  մարդկանց ուրախ բացականչությունների ներքո:
  •  Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։ 
  • Այդ վայրում 2000 թվականի դեկտեմբերի 31-ին պատվանդանի տեղում տեղադրվել է քսանչորս մետրանոց խաչ՝ լուսավորված 1700 փոքր լամպերով:
  •  2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդները։ Էկրանը հանվել է 2006 թվականին:
  • Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ: Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է 20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը:
Շերլին Սարգսյանը և անգլուխ Լենինը

«Յոթ աղբյուր»: Ըստ հին հայկական ասացվածքի՝ ժողովուրդը 7 աղբյուրից է ուժ քաղում: 

  • Ցայտաղբյուրն ազգային պատկերասրահի հարևանությամբ տեղադրվել է 1965 թվականին: Հեղինակն է ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանը:
  •  1990-ականներին առևանգվեցին ցայտաղբյուրի շախմատային տուրայի տեսքով գլխիկները: 2010 թ-ին տեղադրվեցին նոր գլխիկներ, որոնց հեղինակն է դիզայներ-ոսկերիչ Արման Դավթյանը, ըստ որի` ցայտաղբյուրները պարունակում են գաղտնիքներ:
  • Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արևի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետևաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է և այդպես շարունակ: 
  • Երկրորդ գաղտնիքը` ներքևի «Ա» տառի վերևի մասում ևս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետևյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին: 
  • Երրորդ գաղտնիքը կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երևանին՝ Երևանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արևելքն ու արևմուտքը և շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
  •  Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում: 
  • Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Եթե կանգնում եք ցայտաղբյուրի առջև` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:

 *Ցայտաղբյուրների մասին նյութը՝ Մեդիամաքսից 

  • Ասում են՝ 1931թ. մրցույթ հայտարարվեց Աշխատանքի պալատի նախագծման համար: Կառուցվելու էր  քաղաքի գլխավոր հրապարակում, որը ներկայումս կոչվում է Հանրապետության հրապարակ: Այն պետք է կառուցվեր հենց այն վայրում, որտեղ այժմ գտնվում է ջրավազանը: 

  • Հրապարակի շատրվանները կառուցվել են 1950 թվականին: Խորհրդային տարիներին` ամռանը, հաճախ կարելի էր տեսնել ջրում զվարճացող երեխաներին: Շատրվանները երգել են նաև սովետական ժամանակաշրջանում: 
  • Ստեփան Քյուրքչյանը ցանկանում էր ձևավորել հրապարակի ստորգետնյա ուրբանիզացում: Նախատեսվում էր խճանկարն  իր ամբողջ մակերեսով իջեցնել ներկայիս մակարդակից ներքև, իսկ հետիոտները՝ ստորգետնյա անցումների շնորհիվ կարող էին հայտնվել զուգահեռ փողոցում և շարունակել իրենց ճանապարհն անհրաժեշտ մայթով: 
  • Բացի այդ, անցումների օգնությամբ հնարավոր կլիներ հայտնվել խճանկարի վրա՝ բաց երկնքի տակ: Իսկ ստորգետնյա հատվածում կարող էին գործել առևտրային կենտրոններ, սրճարաններ: Այդ նախագիծը չիրականացավ, քանի որ հրապարակի բարեկարգման աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերվեցին մի շարք կամարներ: 
  • 2003թ.-ին Երևանի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում իրականացվեցին բարեկարգման շինարարական աշխատանքներ: Հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելու ընթացքում բացվեցին խոր փոսորակներ, քարե պատերի մնացորդներ, սև, կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորները, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ: 
  • Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ: 
  • Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ: Բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվեց հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվեցին հողով ու ավազով: Մինչդեռ այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված: 
  • Հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ մեր քաղաքը անընդհատ զարգացում է ապրել. «Երբ հայտնաբերեցինք հրապարակի ստորգետնյա հատվածի կառույցները, ամեն կերպ փորձեցինք պայքարել, որպեսզի դրանք չփակվեն ավազով և մենք շարունակենք պեղումները: Սակայն բարեկարգման աշխատանքներն այնքան արագ կատարվեցին, որ մեզ ոչ ոք չլսեց: Միայն ասացին՝ այս տարածքները փակում ենք՝ թողնելով հետագա սերունդներին: Սակայն այսօր էլ մենք համոզված ենք, որ այդ տարածքները կարելի էր չփակել, այլ օգտագործել ճիշտ նպատակով: Խճանկարի փոխարեն, որը մեծ գումար արժեր, կարելի էր հրապարակից ստորգետնյա մուտք ստեղծել, որը կտաներ դեպի ներքևի հարկ` դա կգրավեր զբոսաշրջիկներին: Մեր նյութերի հիման վրա մենք հստակ կարող ենք ասել, որ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք տեղ են գտել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավրնիեի և Ժան Շարդենի մոտ, որոնք քաղաքի համայնապատկերում առանձնացրել էին քրիստոնյա հայերի բնակելի թաղերը ».-ասում է Ֆրինա Բաբայանը:
Հրապարակ 1958 թվական