Օվկիանոսի ամենախորքը. Մարիանյան իջվածք

Լիլիթ Ղազարյան07.04.2020

Մինչ այսօր մարդկությանը հաջողվել է ուսումնասիրել համաշխարհային օվկիանոսի ընդամենը 5%-ը:

Իսկ այժմ կիմանանք ավելին մեր մոլորակի ամենամեծ հանելուկներից մեկի` Մարիանյան իջվածքի մասին:

  • Համաշխարհային օվկիանոսի ամենախորը իջվածքն է։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։ Երկարությունը 1500 կմ է։ Ունի V-աձև կտրվածք, ամենախորը կետի` Չելենջերի առավելագույն խորությունը 11022 մ է, ավելին, քան Էվերեստի բարձրությունն է:
Մարիանյան իջվածք
© signinpay.com
  • 1960-ին շվեյցարացի հետազոտող Ժակ Պիկարին և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավապետ Դոն Ուոլշին հաջողվում է հասնել Չելենջերի անդունդին և ապացուցել, որ 7000 մ խորությունում գոյություն ունի կյանք`բակտերիաներ, ձկներ, անողնաշարավոր կենդանիներ և այլն:
Ութոտնուկ
© fws.gov
  • Ամենախորքում ապրող ձուկը բաց վարդագույն է, թափանցիկ, թվում է, թե չափազանց փխրուն է, բայց իրականում այն հաղթահարում է ջրի ճնշումը, որի կշիռը  հավասար է շուրջ 1600 փղի ծանրության:
Ձուկ
© popsci.com
  • 1985թ-ին  Ամերիկյան Գլեմեր Չելենջեր նավի անձնակազմը ջրի տակ իջեցրեց 9 մետր տրամագծով գնդաձև մի ապարատ, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն իջվածքի հատակը: Հանկարծ համակարգիչն արձանագրեց տարօրինակ ձայներ, իսկ սարքավորումը պահող պարաններն այնքան էին ձգվել, որ հազիվ էին դիմանում լարվածությանը: Բարձրացնելով ապարատը` հետազոտողները ապշեցին. սարքն ուներ այնպիսի տեսք, կարծես հայտնված լիներ հրեշի երախում, դրա վրա առկա էին ատամների հետքեր:
    Մարիանյան իջվածքի այն հատվածը, որտեղ անցկացվում էին հետազոտությունները, բացարձակ հարթ էր և հնարավոր չէր, որ որևէ այլ բան պահելիս լիներ սարքը:
    Հետագայում կենսաբաներն առաջարկեցին մի ապշեցուցիչ վարկած, որ այնտեղ դեռ ապրում է նախապատմական շնաձուկը` 50 տոննա կշռով և 20 մ երկարությամբ Մեգալադոնը («Մեծ  ատամ»):
    Շնաձկան այս տեսակը համարվում է անհետացած շուրջ 2 մլն տարի առաջ, չնայած ըստ գոյության վարկածի, այն ոչ թե վերացել է, այլ ապաստանել է Մարիանյան իջվածքի խորքերում:
Շնաձուկ
© culturavrn.ru
  • Որոշ ժամանակ անց գիտնականներն իջվածքում հայտնաբերեցին 13 սմ-անոց  շնաձկան ատամ` ենթադրելով որ այն կարող է պատկանել հենց Մեգալադոնին:
Շնաձկան ատամ
© britannica.com
  • 1980-ականներին 8 կմ խորության վրա հայտնաբերվեց ԴաթոնՐիջկամուրջը, որը նմանէփոքրիկլեռան, բարձրությունը2,5 կմէ:
Դաթոն Րիջ
© yellowrose.info
  • 2019 թ-ին Վիկտոր Վեսկոյի սուզանավը հասնելով  Մարիանյան իջվածքի հատակին` հիասթափություն է ապրում այնտեղ տեսնելով  մեծ քանակությամբ թափոններ, պլաստմասե տարրաներ, կոնֆետի թղթեր, պոլիէթիլենային տոպրակներ:
Մարիանյան իջվածքի հատակի աղբի քանակությունը
© korrespondent.net