Թեղենիս

Թեղենիս լեռնագագաթը հարակից լեռնազանգվածների մեջ ամենաբարձր կետն է՝ 2851 մ։ Նրա գագաթից մի աննման պատկեր է բացվում դեպի արևմուտք, որտեղ իր ողջ հմայքով բացվում է Արագածը, և նույնքան աննման է պատկերը դեպի արևելք՝ Գեղամա լեռներ, իսկ հարավում խրոխտ Արա լեռն է՝ իր վայրի անտառներով։