Շաքիի աննման ու շքեղ ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզի հյուսիսային հատվածում, Որոտան գետի վրա։ Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են նաև հնագույն մարդու գործունեության հետքեր։
Ջրվեժի բարձրությունը 17 մ է, ինչը իր լայն փռվածքի և կիրճի պափակության հաշվին բավական շքեղ տեսք է ստանում։
Շաքիի ջրվեժից թափվող ջուրը ողջ տարին պահում է իր սառնությունն ու թարմությունը։ Ջրվեժը տարեկան ունենում է տասնյակ հազարավոր այցելուներ, թե հայաստաբնակները և թե զբոսաշրջիկները, առաջին անգամ ջրվեժը տեսնելուց ուղղակի ապշում են։
Ջրվեժից ոտքով ընդամենը 2 ժամում կարելի է հասնել Զորաց Քարեր հուշարձանի մոտ։