Ջերմուկ – Տաթև
- Information
- Route plan
- Map
- Gallery
Երթուղի 4
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ մենք անցնելու ենք ողջ երթուղին Լոռվա մարզից մինչև Սյունիք։ Բայց, քանի որ շատերը աշխատանքի կամ այլ հանգամանքների բերումով չեն կարող մասնակցել ողջ նախագծին, մենք այն բաժանել ենք 4 մասի։ Յուրաքանչյուր մասի ավարտին ունենալու ենք հանգստյան օր, որի ընթացքում կվերականգնենք մեր ուժերը ինչպես նաև կունենանք հետաքրքիր ժամանց: Մեր ընդհանուր երթուղու 4 հնարավոր կետերից ցանկացողը կարող է ընտրել իր համար ամենագրավիչ երթուղին և մասնակցել հենց այդ հատվածին։
Ջերմուկից – Տաթև
Մեր ընդհանուր երթուղու վերջին հատվածը ձգվելու է Ջերմուկ զբոսաշրջային քաղաքից մինչև վերջնակետ, այսինքն Տաթևի շքեղ վանքը։ Արդեն կռահելի է, որ երթուղին անցնելու է Զանգեզուրի լեռներով, հասնելով Սյունիքի սիրտը։ Քայլարշավը մեկնարկելու ենք և ընդամենը մի քանի ժամից, անցնելով Արփայի կիրճով, հայտնվելու ենք Գնդեվանքում, մի եզակի վանական համալիր, որտեղ ապրում են ճգնավորներ։ Այնուհետև անցնելու ենք Ամուլսարի լանջերով և վերևից դիտարկենք ողջ Սյնյաց լեռնաշխարհը։ Քայլելու ենք Որոտանի կիրճով, մեկ երթուղու ընթացքում տեսնելով մի քանի ջրամբարներ, այդ թվում Հայաստանում ամենամեծը՝ Սպանդարյանի ջրամբարը։ Այս երթուղու մեջ լինելու ենք նաև ևս մի քանի հրաշագեղ կոթողների մոտ՝ Քարահունջ՝ խորհրդավոր զորաց քարերը և Որոտնավանք, Հայաստանում քիչ հայտնի, բայց եզակի իր շքեղությամբ։ Երթուղու թագուհին էլ լինելու է նույն ինքը Շաքիի հրաշք ջրվեժը կախվելով 18 մետր բարձրությունից։ Իսկ վերջնակետն արդեն բոլորիդ հայտնի է։ Ըդհանուր անցնելու ենք երկու մարզով՝ Վայոց Ձոր և Սյունիք։ Ունենալու ենք 6 գիշեր, որոնցից երկուսը հյուրատանը, իսկ 4-ը վրանային ճամբարում։ Քայլելու ենք 7 օր՝ ընդհանուր հաշվարկով մոտ 130 կմ։
Օր երկրորդ
- 19km
- 727meters
- 647meters