Թանահատ

Թանահատը Վայոց Ձորի մարզի յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է: Վանքի մասին հիշատակություններ կան դեռևս 8-րդ դարից, կառուցումը շարունակվել է մինչև 13-րդ դարը: Համալիրի կազմի մեջ այժմ երկու եկեղեցի կա, որոնք, սակայն, միջնադարում միայնակ չեն եղել, այլ շրջապատված են եղել մի շարք կառույցներով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղ է գործել նաև նշանավոր Գլաձորի համալսարանը՝ միջնադարյան Հայաստանի լավագույն կրթական հաստատություններից մեկը: Հատկապես նշանակալի է եկեղեցիներից մեկի մուտքի վերնամասում գտնվող որսի տեսարանը, որը լավագույններից է միջնադարյան Հայաստանի աշխարհիկ քանդակների շարքում: Վանքի տարածքում կան նաև շատ խաչքարեր, ինչպես նաև գերեզմանատուն:

 

Թանահատ - 500 կմ Հայաստանում

 

Թանահատի վանքն ու Գլաձորի համալսարանը միջնադարյան տեղաբնիկների համար շատ կարևոր քաղաքական ու մշակութային նշանակություն ունեին: