Հատիս

Հատիս լեռը գտնվում է Կոտայքի մարզի միջնամասում՝ Աբովյան քաղաքից հյուսիս-արևելք։ Նրա բարձրությունը 2528 մետր է, հարաբերական բարձրությունը հարավային կողմում՝ մոտ 1100 մետր, բայց արդեն հյուսիս-արևելյան հատվածում, այսինքն դեպի Գեղամա լեռնաշղթայի սկիզբը նայող կողմը՝ մոտ 500 մետր։

 

Հատիս - 500 կմ Հայաստանում


Հատիսը բոլոր կողմերից լեռնամարգագետնային տեսք ունի, չնայած, քարառատ է և ունի սլացիկ տեսք։ Լեռան վրա ծառերի գրեթե չկան, բայց տեղ-տեղ հանդիպում են վայրի մասրենիներ։
Կենդանական աշխարհը համեմատաբար պասիվ է, քանի որ շուրջբոլորը գյուղեր են, և հենց այդ գյուղերից էլ հաճախ հովիվները իրենց կովերին ու ոչխարներին բերում են Հատիսի լանջեր՝ արոտի:
Ու չնայած Հատիսը իր բարձրությամբ զիջում է Հայաստանյան շատ լեռների, բայց ունի մի լուրջ հարստություն՝ իր միջի ջուրը, որը որոշ տվյալներով Հայաստանի ամենափափուկ ու համեղ ջուրն է։ Հատիսի ջրից են օգտվում Հայաստանում պատրաստվող շատ գործարանային հյութեր։

Հատիսի հարևանությամբ է գտնվում Գութանասարը, որի գագաթից Հատիսի պատկերն աննկարագրելի է։