1981 թվական, կառուցվում է Էրեբունի հիվանդանոցը:

Հայկ Կոստանդյան05.04.2020
Հիվանդանոցներ

Իսկ դու գիտե՞ս` որտեղից է ծագել «Թոխմախ» անունը:

Այսօր մեր ուշադրության կենտրոնում կլինի Էրեբունին` իր հետաքրքիր թաղերով:

Տարածքը – 48,4 կմ² (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը) 1-ին հորիզոնական:

Բնակչությունը – 126 000 մարդ (5-րդ հորիզոնական)

Բարձրությունը ծովի մակարդակից – 950-1150 մետր

  • Նոր արեշ – 950-1000 մետր
  • Էրեբունի մասիվ – 1000 մետր
  • Կայարան – 960 մետր
  • Նոր Բութանիա – 960-980 մետր
  • Սարի Թաղ – 1000-1110 մետր
  • Արգիշտի- 980-1100 մետր
  • Վարդաշեն – 1010-1040 մետր
  • Մուշավան – 1060-1090 մետր
  • Ջրաշեն – 1080-1150 մետր

Էրեբունին բաղկացած է 9 թաղամասերից

Թոխմախ

Վարդավառի լիճ, Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ, Երևանի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստական լճակ:

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար: Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։

Լուսանկարը՝ 1962 թվականի
Լուսանկարը՝ 1962 թվականի

1578թ. Երևանի «Թոքմաք» կամ «Թոխմախ» մականունով Մահմադ կամ 

Մահմմադ խանն այն վերանորոգել է և անվանադիր դարձել լճակին։

Ավանդության համաձայն, լսելով գեղեցկուհի Աբու-Հայաթի ինքնասպանության լուրը,  նրա փեսացու Թոքմաք խանն իրեն նետել է այս լիճը ու խեղդվել, որից հետո լիճը կոչվել է Թոխմախան գյոլ։

1975-1985 թթ. լճի հատակը և եզրերը բետոնապատվել են: Ստեղծվել է գեղեցիկ այգի: Այդ ժամանակներից ի  վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով:

Այժմ այս թաղը կոչվում է Արգիշտի:

Սարի թաղից
Լուսանկարը՝ 1975 թվական: Նկարված է Սարի թաղի կողմից

Կայարան

Մեր հին Երևանի երկաթուղին կառուցվել է 1899 թվականին: Նույն թվականի փետրվարի 7-ին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է ժամանել առաջին գնացքը: 1902 թվականի դեկտեմբերի 6-ին Էրիվանով է անցել առաջին երկաթուղային գիծը` կապելով Ալեքսանդրապոլ և Թիֆլիս երկաթուղային գծերը, 1908 թվականին՝ երկրորդը գիծը՝ միացնելով Ջուղայի և Պարսկաստանի երկաթուղային գծերը:

Կայարանի նոր շենքը բացվել է 1956 թվականին:

Կայարանի հարակից թաղամասը, Տիգրան մեծ պողոտայի (նախկին Հոկտեմբերյան) և Սասունցի Դավիթ փողոցի (Նախկին Մայակովսկի) շենքերը 2-րդ համաշխարհայինից հետո են կառուցվել: 

Կայարանը անվանում են ճշտի թաղ ))

Կայարանից մեկ խաչմերուկ ներքև «Վստրեչի» խաչմերուկն է: Այդ հատվածում մի սրճարան կար, որ կոչվում էր «Հանդիպում»: Այդտեղ հանդիպում են կարևոր փողոցներ, դրա համար էլ խաչմերուկը կոչվում  է «Վստրեչ»: 

Այս խաչմերուկում է գտնվում նաև ծուռ շենքը (ճարտարապետական սխալ):

Խաչմերուկից մի փոքր այն կողմ «Երկաթուղայինների» փողոցն է, որն իր անունն է ստացել` ի պատիվ  երկաթգծում  աշխատողների:

Ասում են` Տիգրան Մեծ պողոտայի աջ ու ձախ թաղերը իրենց անուններն են ունեցել. Նախկինում աջ հատվածը Գծի թաղ էին անվանում, իսկ ձախ հատվածը՝ Գրեն:

Կայարան
Լուսանկարը 1978 թվականին

Նոր Բութանիա

1925 թ. հիմնադրված Նոր Բութանիան գտնվում է երկաթուղային կայարանի և Վարդավառի լճի հարևանությամբ: Հիմնադրման պահին այստեղ ապրել են պատմական Հայաստանի Բութանիա նահանգից 60 ընտանիք և զբաղվել են շերամապահությամբ և ծխախոտագործությամբ: Ի հիշատակ կորուսյալ երկրի՝ բնակիչներն այս տարածքը անվանում են Նոր Բութանիա:

Նոր Արեշ

Մինչև 1960-ական թթ. Երևանի մերձակա բնակավայրերից մեկն էր, որը գյուղի կարգավիճակ ուներ։ Այն իր անունն ստացել է Պատմական Հայաստանի Արեշ գավառից, որն այսօր Ադրբեջանի տարածքում է։ Նուխիից տեղափոխված բազմաթիվ հայ ընտանիքներ, բնակություն հաստատելով այստեղ, ի հիշատակ կորուսված հայրենիքի` գյուղին տվել են Նոր Արեշ անունը։ 1946թ. Նոր Արեշի բնակչության թիվն աճել է` շնորհիվ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ներգաղթած հայերի։

1968 թվական, տոնական Էրեբունի
1968 թվական, տոնական Էրեբունի

Մուշավան

Շորաղբյուր (Շորբուլաղ): Գյուղը մատենագիտության մեջ նշվում է նաև Շորաղբյուր, Շորբուլաղ անուններով։ Գտնվում է Երևանի հարավարևելյան մասում։ 1926թ. ունեցել է 226 բնակիչ: 1965 թվականից սկսած մտել է Երևան քաղաքի շրջագծի մեջ և պատկանել էրեբունու վարչատարածքին։ Տարածքն այժմ վերանվանվել է Մուշավան։

Ջրաշեն

Հայտնի է նաև Տոլկ, Տոլք, Վերին Ջրաշեն, Փալանթյոքան անուններով։ 1926թ. ունեցել է 391  բնակիչ։ Հետագայում ներառվել է Երևան քաղաքի շրջանագծի մեջ։ Այժմ ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի կազմում։

Էրեբունի Զանգված (Մասիվ)

1980 թվականից սկսվում է Էրեբունի մասիվի շինարարությունը:

Էրեբունի հիվանդանոցի շինարարությունը տևել է 3 տարի:

1983 թվական, Խաղաղ դոն փողոցի բացումը:
1983 թվական, Խաղաղ դոն փողոցի բացումը:

Վարդաշեն

Վարդաշեն թաղամասը գտնվում է Էրեբունի թանգարան -Ջրաշեն ճանապարհի ձախակողմյան հատվածում:

Սարի Թաղ

1800-ականներից  Հին Երևանցիները տներ կառուցելով հետզհետե բարձրացել են Սարի թաղի վրա: Նախկինում Ուղտերի ննջարան (Դավա- յաթաղ) թաղամասն էր: Այստեղով էին անցնում բազմատեսակ ապրանքներով բեռնված ուղտերի քարավանները, որոնց համար քաղաքում բազմաթիվ իջևանատներ էին կառուցվել։ Քարավանատերերը գիշերում էին քաղաքի ծայրամասերում, որտեղ ամռանը և՛ զով էր, և՛ մատչելի։

Դավա-յաթաղը գտնվում էր ներկայիս Սարի թաղի և Նար-Դոսի փողոցի մերձակա բարձրադիր տարածքում։ 

Այսպես ձևավորվել է Սարի թաղը: