Սևանն ու Տիտիկական

Հայկ Կոստանդյան04.04.2020

Ինչպես հայտնի է` Սևանա լիճը  երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Տիտիկակա լճից հետո։

Այժմ կտանենք հետաքրքիր համեմատականներ Սևանի և Տիտիկակայի միջև:

ՍևանՏիտիկակա
Բարձրությունը ծովի մակարդակից19003812
Ավազանի մակերեսը1260 կմ²8300 կմ²
Ամենամեծ խորությունը83 մետր304 մետր
Լճերի հեռավորությունը ծովիցՍև Ծովից հեռու է ուղիղ գծով 300 կմ.Խաղաղ Օվկիանոսից հեռու է 240 կմ.

Աշխարհագրական դիրք

  • Սևանն  անհիշելի ժամանակներից միշտ եղել է մեր երկրի տարածքի մեջ:
  • Տիտիկական  գտնվում է Պերու և Բոլիվիա պետությունների սահմանի միջև:

Ի դեպ՝  Բոլիվիան Հայաստանի նման հարևան ծով չունի և իրենց Սևանը, այսինքն` Տիտիկակա լիճը,  Մայրաքաղաք  Լա Պասից գտնվում է 60 կմ հեռավորության վրա:

Երկու Լճերից էլ սկսվող գետերը թափվում են մեկ այլ լճերի մեջ` Կասպից և Պոոպո:

Սևանա Լիճ

Կլիմա

  • Սևանա Լճի մակերևութային շերտը ամռան-աշնան ընթացքում շուրջ 80-100 օր ունի ավելի քան 18˚C ջերմաստիճան:
  • Տիտիկակա լճի մակերեսին միջին ջերմաստիճանը 10-14°C:

Ծագումնաբանություն

  • Սևանա լճի  ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։
  • Տիտիկակա լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում: Նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ինչպե՞ս է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու՞ են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքե՞ր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերը թողել լճի ափին: Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում:

Անվան ծագումնաբանություն

  • Սևանա լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը:
  • Տիտիկակա անունը լճին շնորհել են իսպանացիները: Այն բաղկացած է հնդկացիների կեչուա լեզվի բառերից՝ «կակա»՝ ժայռ և «տիտի»՝ պումա ցեղի սուրբ կենդանու անունից:

Ուսումնասիրությունների արդյունքում՝

  • Տիտիկակայի հատակից վերջերս գիտնականները  գտել են թանկարժեք զարդերի բեկորներ,
  • Սևանա լճի հատակից հայտնաբերվել էր 18 մետրանոց նավ:
Լիճ Տիտիկակա
© Apollo Magazine

Լեգենդներ պատմում են՝

  • Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել,  որոնցից մեկն էլ հենց ինկերի դարաշրջանին է վերաբերում: Ըստ այդ լեգենդի` ինկերը մեծ թվով հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից: Հնադարյան քաղաքակրթության հետքեր լճի հատակին էլի են գտնվել: Ստորջրյա հնագետները մի ամբողջ քաղաք են գտել Տիտիկակայի հատակում` հսկայական տաճարով:
  • Սևանի ափերին Վանեցիները գաղթում և վերաբնակվում են՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

 Հետաքրքիր է իմանալ

  • Տիտիկական 100 միլիոն տարի առաջ 3750 մ ավելի ցածր է գտնվել, քան հիմա, և եղել է ծոց: Մինչև հիմա լիճը բնակեցված է հիմնականում ծովային ձկներով և խեցգետնակերպերերով:
  • Սևանա Լճի ցամաքած հատվածում կատարված հնագիտական պեղումներից պարզվել է, որ 3500 տարի առաջ Սևանի զգալի մասը ցամաք է եղել: Այնտեղ եղել են բնակավայրեր, որտեղ բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ և անասնապահությամբ: Պահպանվել են նաև բազմաթիվ ուրարտական դարաշրջանի կառույցներ և արձանագրություններ (Վելիկուխի, Ռուսայի արձանագրությունը):