Մինչ այսօր մարդկությանը հաջողվել է ուսումնասիրել համաշխարհային օվկիանոսի ընդամենը 5%-ը:
Իսկ այժմ կիմանանք ավելին մեր մոլորակի ամենամեծ հանելուկներից մեկի` Մարիանյան իջվածքի մասին:
- Համաշխարհային օվկիանոսի ամենախորը իջվածքն է։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Մարիանյան կղզիներից հարավ-արևելք։ Երկարությունը 1500 կմ է։ Ունի V-աձև կտրվածք, ամենախորը կետի` Չելենջերի առավելագույն խորությունը 11022 մ է, ավելին, քան Էվերեստի բարձրությունն է:
- 1960-ին շվեյցարացի հետազոտող Ժակ Պիկարին և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավապետ Դոն Ուոլշին հաջողվում է հասնել Չելենջերի անդունդին և ապացուցել, որ 7000 մ խորությունում գոյություն ունի կյանք`բակտերիաներ, ձկներ, անողնաշարավոր կենդանիներ և այլն:
- Ամենախորքում ապրող ձուկը բաց վարդագույն է, թափանցիկ, թվում է, թե չափազանց փխրուն է, բայց իրականում այն հաղթահարում է ջրի ճնշումը, որի կշիռը հավասար է շուրջ 1600 փղի ծանրության:
- 1985թ-ին Ամերիկյան Գլեմեր Չելենջեր նավի անձնակազմը ջրի տակ իջեցրեց 9 մետր տրամագծով գնդաձև մի ապարատ, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն իջվածքի հատակը: Հանկարծ համակարգիչն արձանագրեց տարօրինակ ձայներ, իսկ սարքավորումը պահող պարաններն այնքան էին ձգվել, որ հազիվ էին դիմանում լարվածությանը: Բարձրացնելով ապարատը` հետազոտողները ապշեցին. սարքն ուներ այնպիսի տեսք, կարծես հայտնված լիներ հրեշի երախում, դրա վրա առկա էին ատամների հետքեր:
Մարիանյան իջվածքի այն հատվածը, որտեղ անցկացվում էին հետազոտությունները, բացարձակ հարթ էր և հնարավոր չէր, որ որևէ այլ բան պահելիս լիներ սարքը:
Հետագայում կենսաբաներն առաջարկեցին մի ապշեցուցիչ վարկած, որ այնտեղ դեռ ապրում է նախապատմական շնաձուկը` 50 տոննա կշռով և 20 մ երկարությամբ Մեգալադոնը («Մեծ ատամ»):
Շնաձկան այս տեսակը համարվում է անհետացած շուրջ 2 մլն տարի առաջ, չնայած ըստ գոյության վարկածի, այն ոչ թե վերացել է, այլ ապաստանել է Մարիանյան իջվածքի խորքերում:
- Որոշ ժամանակ անց գիտնականներն իջվածքում հայտնաբերեցին 13 սմ-անոց շնաձկան ատամ` ենթադրելով որ այն կարող է պատկանել հենց Մեգալադոնին:
- 1980-ականներին 8 կմ խորության վրա հայտնաբերվեց ԴաթոնՐիջկամուրջը, որը նմանէփոքրիկլեռան, բարձրությունը2,5 կմէ:
- 2019 թ-ին Վիկտոր Վեսկոյի սուզանավը հասնելով Մարիանյան իջվածքի հատակին` հիասթափություն է ապրում այնտեղ տեսնելով մեծ քանակությամբ թափոններ, պլաստմասե տարրաներ, կոնֆետի թղթեր, պոլիէթիլենային տոպրակներ: