Լա-Ռինկոնադա, Պերու։ Աշխարհի ամենաբարձր բնակավայրը, որը գտնվում է 5100 մետր բարձրության վրա:
- Բարձրությունը ծովի մակարդակից – 5100 մետր
- Բնակչությունը – 50 000 մարդ
- Տնտեսությունը – Ոսկի
Աշխարհում ամենաբարձրադիր քաղաքը գտնվում է Անդերում` ծովի մակերևույթից 5100 մ բարձրության վրա: Լա-Ռինկոնադայի միակ «զարդը» ոսկու հանքավայրն է, որտեղ մարդիկ զօր ու գիշեր աշխատում են՝ երազելով հարստանալ:
Իսկ հիմա մենք ձեզ կպատմենք աշխարհի ամենամեկուսացված քաղաքի` Լա-Ռինկոնադայի մասին:
Բնակավայրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ բաղկացած է չկարգավորված ոսկու հանքերից: 2001-2009 թվականներին ոսկու գնի աճով (235%), աճեց նաև քաղաքի բնակչության թիվը, այժմ հասնում է 50 000-ի:
Բնակչության մեծ մասը պերուացիներ են: Այստեղ գալիս և բնակություն են հաստատում աղքատները` հուսալով, որ կհարստանան: Այստեղ հանքագործները ավանդական աշխատավարձ չեն ստանում: Փոխարենը, նրանք իրավունք ունեն տնօրինել այն ոսկու քանակին, որը նրանք գտել են աշխատանքային ամսվա վերջին օրը: Իսկ միջին աշխատավարձը տատանվում է մոտավորապես 170 $ -ի սահմաններում: Անդերում ոսկու արդյունահանումը դեռ Ինկերի ժամանակահատվածից կար:
Սայթաքուն խոտով, քարերով, կեղտով ու սառույցով եզերված ճանապարհով հնարավոր է քաղաք հասնել մի քանի օրում:
Պետական պաշտոնյաները քաղաք են այցելում մի քանի տարին մեկ անգամ: Քաղաքի ողջ տնտեսությունը հիմնված է ոսկու հանքերի վրա:
Այժմ տարբեր գնահատականներով հանքերից արդյունահանվում է տարեկան 2-ից 10 տոննա ոսկի, որը արժույթով 60-ից 300 միլիոն դոլարի է հավասար, սակայն սրանք մոտավոր թվեր են, հստակ տվյալներ չկան: Հանքերից հանված բավականաչափ ոսկի ոչ մի տեղ չի գրանցվում, արդյունահանողների կողմից կատարվող հատուկ մեխանիզմ է ավելի քիչ հարկեր մուծելու համար:
Լա Ռինկոնադայի բնակիչների կյանքը սարսափելի է, նրանք ամեն օր պետք է կես ժամվա ընթացքում հասնեն վտանգավոր գազերի, սնդիկի և ցիանիդով լցված հանքեր` թթվածնի բացակայության պայմաններում: Կանանց թույլ չեն տալիս աշխատել հանքերում, այնպես որ նրանք աշխատում են մակերեսի վրա:
Կյանքի միջին տևողությունը այստեղ տատանվում է 35-45 տարի:
Քաղաքում աղբահանություն չի կատարվում, թափոններից ազատվելը յուրաքանչյուր բնակչի անձնական խնդիրն է, շատերը վառում են իրենց աղբը, կամ նետում քաղաքից դուրս:
Չկա հոսող ջուր, կոյուղի, որի բացակայությունը և լեռնային աշխատանքները հանգեցրել են բնակավայրի խիստ աղտոտման:
Ոսկին հանքանյութից անջատելու ժամանակ օգտագործվում է ածխածնի օքսիդի և սնդիկի ահռելի քանակություն, որն անցնում է շրջակա միջավայր: Այն թափանցում է օդի ու ջրի մեջ` սպառնալիք հանդիսանալով շատ ավելի հեռու տեղակայված բնակավայրերի համար:
Քաղաքում չկան հիվանդանոցներ կամ բնականոն կյանքի համար նախատեսված այլ կառույցներ`դպրոց, ոստիկանություն, փոստային բաժանմունք և այլն:
Զբոսաշրջիկները վախենում են այցելել քաղաք, քաղաքը չունի հյուրանոց կամ հիվանդանոց, իսկ պետական իշխանությունը գործնականում բացակայում է:
Ենթակառուցվածքների բացակայությունը նպաստում է հանցագործությունների բարձրացմանը, իսկ իշխանությունների աչքաթողություն` փաստում քաղաքի դժոխային կյանքի մասին:
Լա Ռինկոնադայում շնչելու համար շատ դժվար է, քանի որ այս բարձրության վրա օդը չափազանց նոսր է: Թթվածնի պակասը մարդուն ստիպում է շուտ հոգնել:
Սակայն տեղացիները հարմարվել են ծանր պայմաններին:
Բնակիչների համար ժամանցի գոտի է համարվում միակ սրճարանը, որը կառուցվել է հանքափորների կողմից ու հենց հանքափորների համար:
Բայց ապրելով անգամ աշխարհի ամենամեկուսացված քաղաքում` բնակիչներն անտարբեր չեն անցնում ֆուտբոլի կողքով:
Ջերմաստիճանը գրեթե երբեք չի բարձրանում 0 աստիճանից: Իսկ գիշերը 0-ից ցածր ջերմաստիճան է միշտ գրանցվում: Չկա ուտելու համար պիտանի ոչ մի բուսականություն: